Արցախում ժամը 11.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 26 037 ընտրող


Արցախում ժամը 11.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 26 037 ընտրող
Մարտ 31 12:39 2020

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ  տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է 26 037 ընտրող, որը կազմում է ընտրողների 24,9 տոկոսը:

Ընտրողների տվյալները կթարմացվեն 3 ժամը մեկ՝  ժ. 15։00-ին, ժ. 18։00-ին և ժ. 21։00-ին։