Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կա զոհ


Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կա զոհ
Մարտ 31 10:38 2020

Մարտի 31-ին՝ ժամը 08:58-ի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan Teada» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին: Վարորդը մահացել է:

 



loading...