Ծնվել է Արման Նշանյանի առաջնեկը


Ծնվել է Արման Նշանյանի առաջնեկը
Մարտ 30 23:32 2020

Դերասան Արման Նշանյանն ու նրա կինը՝ Վիկտորան, ծնող են դարձել: Լույս աշխարհ է եկել զույգի դուստրը, որին ծնողները Շաքե են անվանել: Այս մասին հայտնել է դերասան Սոս Ջանիբեկյանը՝ Instagram-ի story բաժնում տեղադրելով լուսանկար. 

«Ծնվել է Շաքե Նշանյանը»,-նկարին կից գրել է դերասանը:

Տեղեկացնենք, որ Արմանը դստերն անվանակոչել է մոր՝ դերասանուհի Շաքե Թուխմանյանի պատվին:

Ժամեր առաջ դերասանը իր եւ կնոջ լուսանկարն էր հրապարակել, որում որպես գտնվելու վայր նշված էր Էրեբունի բժշկական կենտրոնը: