Մի բան ակնհայտ է. Ալիեւը կորոնավիրուսից վտանգավոր է


Մի բան ակնհայտ է. Ալիեւը կորոնավիրուսից վտանգավոր է
Մարտ 30 22:30 2020

Դեռ շաբաթներ առաջ պնդում էի, որ համաճարակի ֆոնին արտաքին անվտանգության մասին մոռանալ չի կարելի։ Փառք ու պատիվ մեր բանակին, առողջություն վիրավորված երեխային եւ զինծառայողներին։

 

Հայաստանն անհապաղ պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ինչպես նաեւ այլ միջազգային գործընկերներին։

 

Գլոբալ համաճարակի ֆոնին, անտեսելով համամարդկային համակեցության տարրական նորմերը, միջազգային իրավունքի հիմունքները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը «պանդեմիկ զինադադարի» վերաբերյալ, Ադրբեջանը կրկին դրսեւորել է իր զավթողական, հակամարդկային եւ ագրեսիվ էությունը։

 

Մի բան ակնհայտ է. Ալիեւը կորոնավիրուսից վտանգավոր է։

 

Մենք է պետք է զգոն եւ ուժեղ լինենք։