Ավստրալիայի իշխանությունները 80 մլրդ դոլար կհատկացնեն կորոնավիրուսի պատճառով տուժած աշխատակիցներին. РИА Новости


Ավստրալիայի իշխանությունները 80 մլրդ դոլար կհատկացնեն կորոնավիրուսի պատճառով տուժած աշխատակիցներին. РИА Новости
Մարտ 30 21:05 2020

Ավստրալիայի իշխանությունները 130 մլրդ ավստրալիական դոլար (մոտ 80 մլրդ ԱՄՆ դոլար) կհատկացնեն աշխատակիցների աշխատավարձերը վճարելուն, որոնց ընկերությունները կորոնավիրուսի համավարակի ժամանակ հայտնվել են խոցելի իրավիճակում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մարիսոնը տեղի հեռուստատեսությամբ հեռարձակված ասուլիս ընթացքում:

 

Վերջինիս խոսքով՝ աշխատանքը կորցրած աշխատակիցներին, ինչպես նաև նրանց, որոնց ընկերությունները հայտնվել են ծանր իրավիճակում կորոնավիրուսի պատճառով, կես տարվա ընթացքում ամսական 1500-ական ավստրալիական դոլար (մոտ 920 ԱՄՆ դոլար) կվճարեն: Վարչապետի խոսքով՝ սա կազմում է երկրում միջին աշխատավարձի 70 տոկոսը:

 

Վերջին տվյալների համաձայն՝ Ավստրալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4245-ի, մահացել է 18 մարդ, ապաքինվել՝ 244-ը: