ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը


ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը
Մարտ 30 20:57 2020

ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում, որ 24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար:

 

ՊՆ-ն համոզված է, որ Զինված ուժերն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը նույնպես և անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը:



loading...