Վիետնամական ավիաընկերությունը պատրաստ է ավելի քան 8000 դոլար փոխհատուցում վճարել թռիչքի պատճառով կորոնավիրուսով վարակվողներին. Luxury Launches


Վիետնամական ավիաընկերությունը պատրաստ է ավելի քան 8000 դոլար փոխհատուցում վճարել թռիչքի պատճառով կորոնավիրուսով վարակվողներին. Luxury Launches
Մարտ 30 18:28 2020

Մինչ հարյուրից ավելի պետությունների կառավարություններ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին իրենց քաղաքացիներին կոչ են անում մեկուսանալ և տնից դուրս չգալ, վիետնամական մի ավիաընկերություն մարդկանց իրենց ինքնաթիռներով թռչելու արտառոց առաջարկ է անում:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Vietjet ավիաընկերությունը գործարկել է SKY COVID CARE ապահովագրական ծրագիրը, որն ուղևորներին հնարավորություն է տալիս մինչև 8470 դոլար փոխհատուցում ստանալ տվյալ ընկերության չվերթներից որևէ մեկի ժամանակ կորոնավիրուսով վարակվելու դեպքում:

SKY COVID CARE ծրագիրը որևէ փոխհատուցում չի տրամադրի, եթե ուղևորը նախքան ինքնաթիռ նստելն արդեն վարակված է եղել կամ ուղևորության է մեկնել՝ խախտելով ինքնամեկուսացման պահանջը: Բացի այդ, փոխհատուցում չի տրամադրվի հոգեկան խնդիրներ ունեցողներին և էպիլեպսիայով հիվանդներին: