COVID-19. վարակվածների ընդհանուր թվով Իսպանիան անցավ Չինաստանից


COVID-19. վարակվածների ընդհանուր թվով Իսպանիան անցավ Չինաստանից
Մարտ 30 15:08 2020

Նոր տիպի կորոնավիրուսից վարակվածության թվով Իսպանիան անցավ Չինաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջին տվյալների համաձայն, Իսպանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 85 հազար 195: Այստեղ մեկ օրում 5 հազար 85 նոր դեպք է հաստատվել: 

Իսպանիայում մահացության ցուցանիշը ևս բարձր է: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 340 մարդ: Մեկ օրում գրանցվել է 500-ից ավելի մահ: 

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր թիվը 81 հազար 470 է: Այստեղ նոր դեպքերը փոքր թիվ են կազմում: Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։



loading...