Բրյուսելում բնակվող Տիգրան Խանջարյանը պատշգամբից կատարում է Ազնավուրի երգերը՝ զբաղեցնելու համար կարանտինի մեջ գտնվող բնակիչներին (տեսանյութ)


Բրյուսելում բնակվող Տիգրան Խանջարյանը պատշգամբից կատարում է Ազնավուրի երգերը՝ զբաղեցնելու համար կարանտինի մեջ գտնվող բնակիչներին (տեսանյութ)
Մարտ 28 23:05 2020

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բնակվող հայազգի երգիչ Տիգրան Խանջարյանը, որը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին դարպասապահն է, պատշգամբից կատարում է Շառլ Ազնավուրի երգերը:

Ինչպես գրում է rusarminfo-ն, նա ամեն օր նույն ժամին քաղաքի բնակիչների համար փոքրիկ համերգներ է կազմակերպում իր պատշգամբում: Մոտակա շենքերի բնակիչները կանոնավոր կերպով դուրս են գալիս պատշգամբներ՝ լսելու նրա կատարումները:

Բելգիայի իշխանությունները նախօրեին որոշում են կայացրել մինչև մայիսի 3-ը երկարաձգել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով երկրում սահմանված համընդհանուր կարանտինը: