Մայր Աթոռում կատարվել է Հանրապետական մաղթանք․ դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը


Մայր Աթոռում կատարվել է Հանրապետական մաղթանք․ դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը
Մարտ 28 19:35 2020

 

Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվել է Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար:
Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, որով արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է Հայոց աշխարհն ու մեր ժողովրդին՝ հայցելով բազմաչարչար Հայրապետի բարեխոսությամբ Երկնավոր Տիրոջ զորակցությունն ու օգնությունը՝ աշխարհին և մեր ժողովրդին պատուհասած համավարակի դիմագրավման համար։
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է ուղղել համայն հայությանը՝ վերջում վերստին Լուսավորչի Սուրբ Աջով և «Պահպանիչ» աղոթքով օրհնելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

 

Մայր Աթոռում կատարվել է Հանրապետական մաղթանք․ դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը

Մայր Աթոռում կատարվել է Հանրապետական մաղթանք․ դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը