Ժամը 20.30-ի դրությամբ՝ արտակարգ դրության սահմանված կարգը խախտած 158 անձ տուգանվել է. ոստիկանություն


Ժամը 20.30-ի դրությամբ՝ արտակարգ դրության սահմանված կարգը խախտած 158 անձ տուգանվել է. ոստիկանություն
Մարտ 25 21:07 2020

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

 

«Ժամը 20.30-ի դրությամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։ 40 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։

 

Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ»։