Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան հետաձգվում են


Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան հետաձգվում են
Մարտ 13 15:42 2020

ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը հետաձգվել են:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է BBC Sport-ը: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգայի խաղերը հետաձգվում են: Թե որքան ժամանակ չեն անցկացվի խաղերը, դեռևս հայտնի չէ:

 

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 500 մարդ:



loading...