Սամվել Մայրապետյանը,որը բուժվում է Գերմանիայում, դեռեւս չի վերադարձել Հայաստան. պաշտպան


Սամվել Մայրապետյանը,որը բուժվում է Գերմանիայում, դեռեւս չի վերադարձել Հայաստան. պաշտպան
Փետրվար 17 20:35 2020

«Մարտի 1»-ի գործով անցնող Սամվել Մայրապետյանը,որը բուժվում է Գերմանիայում, դեռեւս չի վերադարձել Հայաստան։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը։

 

Վերջինիս խոսքով՝ հստակ ժամկետ չկա, թե Մայրապետյանը երբ կվերադառնա․ «Բուժումը շարունակվում է, երկար ժամանակ չեմ խոսել։ 2 ամիս առաջ խոսել եմ, ասաց՝ նորմալ է»։

 

Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի ուղարկած գրությանը այն ԲԿ, որտեղ բուժվում է Մայրապետյանը, ասաց, որ հավանաբար գրությունն ուղակված կլինի, սակայն ինքը ստացած տեղեկությունների մասին տեղյակ չէ։

 

Հատուկ քննչական ծառայությունից էլ այդ գրության վերաբերյալ ասացին, որ այն ընթացքի մեջ է։

 

ՀՔԾ- ն այդ գրությունն ուղարկել էր տեղեկանալու նրա առողջական վիճակի մասին:

 

Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի ՝ 38-311-րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառքի օժանդակություն: Վերջինս իր դեմ ուղղված մեղադրանքը չի ընդունում: