Մոտ ապագայում կունենան կա´մ մամուլի ասուլիս, կա´մ հայտարարություն կարվի, որտեղ կխոսվի առաջիկա հանրաքվեի մասին. Ալեն Սիմոնյան


Մոտ ապագայում կունենան կա´մ մամուլի ասուլիս, կա´մ հայտարարություն կարվի, որտեղ կխոսվի առաջիկա հանրաքվեի մասին. Ալեն Սիմոնյան
Փետրվար 17 20:21 2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է անցկացրել, որին ներկա է նաև վարչապետ Փաշինյանը: Քննարկման թեմաներից մեկը եղել է Սահմանադրության փոփոխության հանրաքվեի հարցը:

 

Նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

 

«Կարող եմ ասել, որ սա հերթական հանդիպումն էր վարչապետի հետ խմբակցության ֆորմատով: Հարցեր հնչել են` կապված հանրաքվեի հետ, բայց քննարկումը մեծ մասամբ նվիրված է եղել հերթական` ԱԺ խմբակցության հարցերին, շատ մեծ ժամանակ տրամադրվեց Մյունխենում տեղի ունեցած հանդիպման բովանդակությանը, արդյունքներին: Գնահատենք որպես հերթական հանդիպում»,- հայտարարեց Սիմոնյանը:

 

Նա տեղեկացրեց, որ մոտ ապագայում կունենան կա´մ մամուլի ասուլիս, կա´մ հայտարարություն կարվի, որտեղ կխոսվի առաջիկա հանրաքվեի, իրենց աշխատանքների մասին:

 

«Հիմա ես զերծ կմնամ ինչ-որ բան ասելուց»,- հավելեց նա` չցանկանալով փակագծեր բացել:

 

Ալեն Սիմոնյանի համոզմամբ` «ՈՉ»-ի շտաբ ձևավորվելու է, իսկ եթե չձևավորվի, «որևէ անհանգստանալու բան չկա»:



loading...