Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է. ՀԺ


Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է. ՀԺ
Փետրվար 17 20:13 2020

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը փետրվարի 14-ին երկարաձգվել է:

 

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան նրա պաշտպան Արթուր Պիվազյանը տեղեկացրեց, որ նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ այդպիսով բավարարելով Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան, ինչից հետո դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։



loading...