Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը


Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը
Փետրվար 17 19:23 2020

Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ գրասենյակից դուրս գալիս ի պատասխան լրագրողի հարցի՝ մասնակցելո՞ւ է «ԱՅՈ»-ի քարոզարշավին, վարչապետն այսպես պատասխանեց․ «Այո, այո»։

 

Հիշեցնենք՝ այսօր պաշտոնապես մեկնարկեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչեւ ապրիլի 4-ը։ «Այո»-ի քարոզչական շտաբն արդեն ձեւավորվել է՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, այսօր որեւէ հանրային միջոցառում չի նախատեսում։

 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ավելի վաղ նշել էր «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: