Հրապարակվել է Ռուսաստանում սառցաջրի մեջ հայտնված ձիերին դուրս բելելու տեսանյութը (տեսանյութ)


Հրապարակվել է Ռուսաստանում սառցաջրի մեջ հայտնված ձիերին դուրս բելելու տեսանյութը (տեսանյութ)
Փետրվար 17 19:16 2020

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են Ռուսաստանի Իգլինսկի շրջանի ձիաբուծարանի աշխատակիցները փրկում գետի սառույցի տակ հայտնված մի քանի ձիու: Դեպքի ականատեսներից մեկը նկարահանել է կատարվածն ու տեսանյութը հրապարակել Instagram սոցիալական կայքի իր էջում:

«Ձմռան ոչ կայուն եղնակային պայմաններն են այս իրավիճակի պատճառը: Ձիերը սովորության համաձայն, բարձրացել են սառույցի վրա` կարծելով, թե այն, ինչպես միշտ, կես մետր է»,- ասվում է հրապարակման մեջ:

 

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է վեց ձի փորձում սառը ջրից դուրս պրծնել: Նրանցից մեկին ձկնաբուծարանի աշխատակիցները հաջողությամբ արդեն կարողացել են դուրս բերել ջրից, մնացածին մեկը մյուսի հետևից փորձում են դուրս քաշել տրակտորի օգնությամբ: 

Ընդհանուր ամբողջ ընթացքը մոտ ութ րոպե է տևում, որից երեքի ընթացքում աշխատակիցները փորձել են մի ձիու օգնել, որին չի հաջողվել բռնել պարանով: