Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել


Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Փետրվար 17 19:09 2020

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Գեւորգ Բաբայանը։ 

 

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. 

 

«Հարգելի՛ քաղաքացիներ, Երեւանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի՛ գործընկերներ, Աջափնյակ վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ. 

2018 թվականից պատիվ եմ ունեցել ստանձնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները, որոնք կատարել եմ սիրով ու բարձր պատասխանատվությամբ։ 

Այս ժամանակահատվածում վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի զարգացման: Չիրականացված ծրագրերի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ 

Սիրելի՛ աջափնյակցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար՝ իմ գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելով մեկ այլ ազգօգուտ գործում։ Արդյունավետ աշխատանք եւ հաջողություններ եմ մաղթում վարչական շրջանի նոր ղեկավարին: 

Լիահույս եմ, որ նոր ղեկավարը, պատրաստ կլինի կիսելու վարչական շրջանի հոգսերը․ Աջափնյակը շարունակելու է զարգանալ, եւ ես, իմ հնարավորությունների սահմաններում, շարունակելու եմ աջակցել եւ նպաստել այդ գործընթացին ուղղված ցանկացած նախաձեռնություն։ 

Սիրելի՛ աջափնյակցիներ, գործընկերներ, շնորհակալ եմ ձեզ՝ այս տարիների ընթացքում միասնական եւ նվիրված աշխատանքի, ինձ աջակցելու եւ վստահելու համար: 

Բոլորիս հաջողություն եմ մաղթում»։

 

 



loading...