Նիկոլ Փաշինյանն այս պահին խորհրդակցություն է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության հետ, խիստ հսկողության ներքո

Նիկոլ Փաշինյանն այս պահին խորհրդակցություն է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության հետ, խիստ հսկողության ներքո
Փետրվար 17 18:42 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին խորհրդակցություն է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության հետ։

 

Խորհրդակցությունը կայանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, որի շենքի հարկերից մեկում խիստ հսկողություն են իրականացնում համազգեստավորներն ու քաղաքացիական հագուստով անձինք։

 

Նշենք, որ այսօր ավելի վաղ կայացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի և իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խնդիրները։

loading...