Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցագործությամբ պատճառած վնասի փոխհատուցման հիմքով

Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցագործությամբ պատճառած վնասի փոխհատուցման հիմքով
Փետրվար 17 18:28 2020

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և ևս 6 անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցագործությամբ պատճառած վնասի փոխհատուցման հիմքով:

 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ նրանք պետական բյուջե են փոխհատուցել չվճարված հարկերի ողջ գումարը`2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամը:

 

Օհանջանյանի խոսքով՝ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և նշանակված համալիր հարկային ստուգումներով հաստատվել է, որ նշված անձինք կազմակերպել են իրենց հետ որևէ կերպ առնչություն ունեցող 7 ՍՊԸ-ների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որոնց կատարմանը ներգրավել են տարբեր անձանց:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: 

loading...