«Սպիտակցի Հայկո»-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է


«Սպիտակցի Հայկո»-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է
Փետրվար 17 16:42 2020

«Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղևոնդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ըստ որի՝ 2018 թ․ դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում կրկնակի վրաերթ էր տեղի ունեցել, մի քանի օր առաջ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս լուրը ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Ղևոնդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը։

 

Փաստաբանը նշեց՝ պարզվել է, որ մահն առաջին մեքենայի հարվածի հետևանքով է եղել։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին ժամը 07:40-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

Նշենք որ Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի հատկանիշներով՝ վրաերթի հետևանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրա անցման ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։