Ավագանուն առաջարկ է եկել Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը


Ավագանուն առաջարկ է եկել Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը
Փետրվար 17 15:06 2020

Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանի ավագանուն առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից,ըստ որի առաջարկվում է երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։ Այս մասին հայտնում է ավագանու անդամ Դավիթ Զախարյանը։

«Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգում կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգում։

 

Նկարներում առաջարկվող տարբերակն է»,-նշել է նա։

Իրավաբան.net


loading...