Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ զոհ և վիրավոր կա

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ զոհ և վիրավոր կա
Փետրվար 17 14:07 2020

Փետրվարի 17-ին՝ ժամը 12։40-ի սահմանում, Արարատի մարզում ողբեգական ավտովթար է տեղի ունեցել։ Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 05 ՕՏ 456 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 09 GG 022 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները Volkswagen-ի վարորդին ավտոմեքենայում հայտնաբերել են մահացած:Նրան տեղափոխել են Մասիսի հիվանդանոց:

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Volkswagen-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

loading...