Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դրա արվարձանները


Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դրա արվարձանները
Փետրվար 17 12:48 2020

Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպ քաղաքը և դրա արվարձանները, տեղեկացնում է Al-Maydain-ը:

Հայտնի է, որ սիրիական զորքերը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ բախումից հետո ազատագրել են Հալեպից դեպի արևմուտք գտնվող Ալ-Զահրա թաղամասի բոլոր տարածքները և ընդլայնել իրենց վերահսկողությունը շրջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հուրիտան քաղաքում: Գրոհայինները, առանց դիմադրության, կառավարական զորքերին են հանձնել Հալեպի հյուսիս-արևմուտքում գտնվող Քաֆր Համրա, Հայյան, Անադան, Հրեյթան և Լերամուն շրջանները։

Մարտական գործողությունների ընթացքում 23 բնակավայր է անցել կառավարական ուժերի վերահսկողության տակ: Ահաբեկիչները նահանջել են նաև Իդլիբ-Հալեպ և Դամասկոս-Հալեպ ճանապարհներից:
     Հայտնի է, որ Հալեպում քաղաքի ազատագրման առիթով տոնակատարություններ կանցկացվեն:



loading...