Արարատի մարզում ավտոմեքենան ընկել է ջրատարը


Արարատի մարզում ավտոմեքենան ընկել է ջրատարը
Փետրվար 17 10:32 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 16-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դարբնիկ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Շավարշ Հ., ծնված 1993 թ.) բախվել է կամրջին կայանած «Alfa Romeo» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինս ընկել է ջրատարը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: