Գյումրիում տներից մեկի տանիքն այրել է


Գյումրիում տներից մեկի տանիքն այրել է
Փետրվար 17 09:52 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 01:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի տանիքն այրվում է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:19-ին, մարվել՝ 02:40-ին: Այրվել են Աբովյան փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարերը՝ մասամբ (մոտ 20 քմ):