Ավստրալիայում ջրախեղդ է եղել «Բրիգադա» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը


Ավստրալիայում ջրախեղդ է եղել «Բրիգադա» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը
Փետրվար 16 23:57 2020

Ավստրալիայում զոհվել է դիջեյ, կոմպոզիտոր Անդրեյ Իվանովը, որը Triplex երաժշտական նախագծի ստեղծողներից մեկն է: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով լրագրող Միխայիլ Կոզիրյովի ֆեյսբուքյան հայտարարությունը:

«Անդրեյ Իվանովն այսօր զոհվել է: Խեղդվել է Ավստրալիայում: Օվկիանոսը քշել, տարել է Սիդնեյի մոտակա Բոնդի Բիչ լողափի մոտ: Բախվել է ժայռին: Կնոջը՝ Յուլյային, հաջողվել է փրկել, իսկ Անդրեյին՝ ոչ»,- հայտնել է Կոզիրյովը:

 

Իվանովը 47 տարեկան էր: 2000 թվականին Triplex նախագիծը, որը հիմնված է էլեկտրոնային երաժշտության վրա, հայտնի դարձավ հեռուստասերիալների և ֆիլմերի սանուդթրեքերի ձայնագրմամբ: Ամենահայտնին այդ շարքում «Բրիգադա» հեռուստասերիալի սաունդթրեքն էր: