«Այո»-ի շտաբը հայտարարել է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ. Փաշինյան


«Այո»-ի շտաբը հայտարարել է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ. Փաշինյան
Փետրվար 16 22:33 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի գրառումը, որտեղ «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ է հայտարարվել և կոչ արել մասնակցել մրցույթին։

 

««Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ: Մասնակցեք եւ հաղթեք»,-նշել է նա:

 

Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։ Մրցույթի շրջանակում հարկավոր է ստեղծել․

 

1. «Այո»-ի լոգո

2. Բաների, սքրոլերի դիզայն

3. Ֆլայերների դիզայն

4. Facebook-ի համար նախատեսված cover նկար

5. Facebook-ի համար նախատեսված profile նկար

6. Facebook-ի համար նախատեսված շրջանակ

 

Մրցույթի արդյունքում 1-ին տեղը զբաղեցնողը կստանա 3 միլիոն դրամ, 2-րդ տեղը՝ 2 միլիոն դրամ, 3-րդ տեղը՝ 1 միլիոն դրամ։