Արտակարգ դեպք. չեղարկվել է Երևան - Մոսկվա չվերթը

Արտակարգ դեպք. չեղարկվել է Երևան - Մոսկվա չվերթը
Փետրվար 16 21:24 2020

Այսօր չեղարկվել է Երևան - Մոսկվա չվերթը: Այս մասին ArmDay.am-ին փոխանցեցին քաղավիացիայի կոմիտեից: Մեզ ասեցին, որ ռուսական Նորդ Վինդ ընկերության Ա321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան - Մոսկվա չվերթը չի կայացել: 

Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել:

Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչք իրականացնել ժ.01:20։

loading...