Էս ցինի՞զմի համար էինք բոլորս միասին զոհվում եւ վերածնվում, մեր հրամանատարները եւ զինվորները սրա՞ համար էին զոհվում. Մարգարիտ Եսայան

Էս ցինի՞զմի համար էինք բոլորս միասին զոհվում եւ վերածնվում, մեր հրամանատարները եւ զինվորները սրա՞ համար էին զոհվում. Մարգարիտ Եսայան
Փետրվար 16 20:55 2020

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է՝ 

 

«Շարունակ ուզում եմ մտքերս ցրել, չմտածել երեկվա պանելի մասին, բայց դարձյալ չի ստացվում։ Ինձ մի տեսակ ստորացված եմ զգում, թեւաթափ, մտածում եմ, բա մեր ժողովրդի, մեր բոլորի ապրած 30 տարիները, մեր ազգային դիմադրողականությունը, մեր համազգային հպարտությունը, մեր ապրելու, արարելու, երկիրը երկիր դարձնելու ջանքն ու ճիգը մի՞թե իզուր անցան, մի՞թե իզուր էին մեր բոլորի ազգային զրկանքները, մեր ցուրտն ու մութը, մեր հպարտություն պաշտպանական բանակը, մեր հաղթանակած բանակը, պատերազմի մեջ հընթացս ձեւավորված պրոֆեսիոնալ մեր բանակը։Մտածում եմ, մի՞թե իզուր անցավ իմ սերնդի երիտասարդությունը, մեր սեւացած ձեռքերը, երբ ֆուջիկա էինք փորձում վառել, երբ հացի հերթերի մեջ սառչում էինք, երբ մեկ հատ պուճուր մատնաքաշով ամբողջ օրը խաբում էինք երեխեքին ու ինքներս մեզ, երբ նավթի հերթի էինք կանգնում եւ այդպես էլ նավթը չէր հասնում, երբ անլույս նստած երազում էինք լույսի մասին․․Երբ ռազմաճակատից եկած ամեն լուր համարում էինք մեր մերձավոր հարազատի մասին, լաց էինք լինում միասին, ուրախանում էինք բոլորս։Մի՞թե իզուր անցավ մեր ժողովրդի համազգային դիմադրողականությունը, լավատեսությունը, մեր պայքարը եւ մեր հաղթանակը․․․Մեզնից յուրաքանչյուրը գիտեր հանուն ի՞նչի է դիմանում, գիտեր ու չէր լքում խրամատը, չէր լքում երկիրը, ինչպես լքեցին հազարավորները, որոնք էսօր իրենց հեռուներից մեզ խրատներ են տալիս ու հայհոյում են,,Չեմ կարողանում հասկանալ, էս ի՞նչ կատարվեց, ի՞նչու այսքան սահմռկեցուցիչ պահեց իրեն այդ անձը, էս ցինի՞զմի համար էինք բոլորս միասին զոհվում եւ վերածնվում, մեր հրամանատարները եւ զինվորները սրա՞ համար էին զոհվում ու հերոսանում, սրա՞ համար էր Սպարապետը մահապարտների ջոկատը տանում կենաց ու մահու կռվի, սրա՞ համար,որ գա մի անհասցե ծնված, նստի մեր թշնամու դեմ-դիմաց, սա էլ ոտքերը չռած ծաղրի՞ մեզ , սա՞ էր մեր երազածը, որ գան ինչ-որ ջահելներ եւ սորոսացնեն երկրին ու բանա՞կը, որ երրորդ սեռի շահերը պաշտպանե՞ն , է՞ս էր մեր բոլորի զրկանքի գինը․․․Ուզում եմ չմտածել, չհիշել, չի ստացվում, չի ստացվում, որովհետեւ պատերազմի ժամանակ մեզնից յուրաքանչյուրը գիտեր, որ հայրենիք է փրկում, մեր անկախությունն ենք պահում, մեր հպարտությունը, հասկացել էինք վերջապես, որ բավ են բարոյական հաղթանակները մեր ժողովրդրի համար, մեզ տրված էր շանս՝ ռեալ, իրական եւ արդար հաղթանակի․․Ու մենք բերեցինք այդ հաղթանակը․․Ու հիմա, հիմա նստել ու նայում էինք մեր թշնամու չռած ոտքերին, քմծիծաղին, էս մերի խղճուկ պարտվողականությանը․․․Ինքը՝ չգիտեմ, ինչ է անելու, բայց մենք հաղթել ենք մեր ժողովուրդը, ազատամարտիկով, զինվորով, հրամանատարով, մայր ու մանուկով՝ մենք հաղթել ենք, մենք հաղթող ենք եւ մեր կռիվը պիտի մինչեւ վերջ կռվենք․․․Կարծում եք զգացմունքա՞յին է խոսքս, սխալվում եք՝ շատ իրատեսական է, ամեն զգացմունքի տակ կա իրականություն,․ իսկ իրականությունն այն է, որ մեր երկրում, մեր սահմաններին, մեր Արցախում եւ մեր հոգիներում պարտվողականությունը տեղ պիտի չունենա, իրավունք չունենք պարտվողական լինել․․․Իսկ ով որ

խաղաղությունը ոչ թե պարտադրում է, այլ՝ մուրում, պիտի հեռանա։ Մենք իրավունք չունենք պարտվել մինչեւ վերջ, ուրեմն՝ մինչեւ վերջ կկռվենք մեր կռիվը, հակառակը չկա, Եռաբլուրը Երեւանում եւ Ստեփանակերտում մեզ չի ների․․

Հոգի ունենք տալու․․․

Հ․Գ․ Արգելում եմ գրել անկապ բաներ նախկինների եւ այլնի մասին, հերիք եղավ, իրավունք չունեք․․»

loading...