Տավուշի մարզի ուսուցիչների աշխատավարձերն ուշանում են կատարվող հաշվարկների պատճառով. Մանե Ղազումյան


Տավուշի մարզի ուսուցիչների աշխատավարձերն ուշանում են կատարվող հաշվարկների պատճառով. Մանե Ղազումյան
Փետրվար 16 20:35 2020

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները սովորաբար իրենց աշխատավարձերը ստանում են ամեն ամսվա 5-ին կամ 6-ին։ 

 

Ըստ օրենքի՝ նրանց աշխատավարձը տրվում է մինչեւ հաջորդ ամսվա 15-ը։ Մինչ այժմ մարզի դպրոցների աշխատողները չեն ստացել հունվարի աշխատավարձը, այդ պատճառով մանկավարժները չեն կարողանում մարել բանկերում եւ վարկային կազմակերպություններում ունեցած վարկերը։ 

 

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ տարեսկզբին սովորաբար աշխատավարձի վճարումները մի քիչ ուշանում են. դա կապված է կատարվող հաշվարկների հետ։ Նա ասաց, որ արդեն աշխատավարձերի գումարները փոխանցվել են Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների հաշվեհամարներին, փետրվարի 13-ին եւ 14-ին մարդիկ կստանան իրենց աշխատավարձերը։ 



loading...