Փրկարարները 5 ավտոմեքենա են դուրս բերել արգելալափակումից

Փրկարարները 5 ավտոմեքենա են դուրս բերել արգելալափակումից
Փետրվար 16 20:23 2020

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 15-16-ը 4 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ահազանգներն ստացվել են Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի մոտ, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մոտ, Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին արգելափակումների մասին:

 

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

loading...