Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.am

Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.am
Փետրվար 15 22:35 2020

Օրերս Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն տարածեց, որ ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայող: Զինծառայողներից երեքը զոհվել էին, մեկին հաջողվել է ողջ մնալ:Hraparak.am-ի Պաշտպանության նախարարության աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գեղի գյուղի մոտ: Այդ հատվածում զորամասից մինչև դիրքեր մոտ 3.5 կմ ճանապարհ է, որը ձնից մաքրելու համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միշտ դիզվառելիք է տրամադրում զորամասին: Սակայն այս անգամ ճանապարհը մաքրված չի եղել, թեև դիզվառելիքը հատկացված է եղել: Ի դեպ, Սյունիքում վերջերս գումարտակի նոր հրամանատար է նշանակվել, փոխվել է նաև հենց այդ զորամասի վաշտի հրամանատարը: 

 

Նույն աղբյուրի փոխանցմամբ, դեպքից հետո խոշոր միջադեպ և քաշքշուկ է եղել զորամասում: Սպաները մոտ 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա՝ բացատրություն պահանջելով միջադեպի հետ կապված: Կրքերն այնքան են թեժացել, որ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանը առաջարկել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին միասին գնալ դեպքի վայր: Նրանց, սակայն, չի հաջողվել թուլացնել լարվածությունը և որոշ ժամանակ անց, Բուդաղյանն ու Փարսյանը հեռացել են զորամասից՝ ասելով, որ դեռ կանդրադառնա խնդրին:

loading...