Արթուր Վանեցյանին սեւ ցուցակ են գցել


Արթուր Վանեցյանին սեւ ցուցակ են գցել
Փետրվար 15 17:53 2020

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մի քանի օր առաջ հրապարակել է 2019 թվականի «Սև ցուցակ»-ը: Այստեղ են ընդգրկված այն գերատեսչությունները, որոնք 2019 թվականի ընթացքում անպատասխան են թողել կամ տրամադրել են անհիմն պատասխաններ/մերժումներ տեղեկություն ստանալու հարցումներին։ Ցուցակը գլխավորում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Սեւ ցուցակում է ընդգրկվել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը փոխանցում է, որ 2019թ-ի փետրվարի 20-ին տեղեկություն ստանալու նպատակով դիմել են Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018 թվականի ընթացքում: Ազգային անվտանգության ծառայությունը 2019 թ.-ի փետրվարի 26-ին արձագանքել է նշելով, որ որոշ փաստաթղթեր գաղտնազերծվել և փոխանցել են այլ մարմինների: 

Ստացված գրությունը համարելով թերի՝ 2019 թ-ի մարտի 1-ին ԻԱԿ-ը Ազգային անվտանգության ծառայությանն է դիմել կրկնակի հարցումով՝ խնդրելով տրամադրել 2018 թվականի ընթացքում գաղտնազերծված փաստաթղթերի քանակը և դրանց ցանկը, ինչպես նաև տրամադրել այն մարմինների ցանկը, որոնց փոխանցվել են վերոնշյալ գաղտնազերծված փաստաթղթերը: Ազգային անվտանգության ծառայությության երկրորդ անգամ տրամադրել է անհիմն մերժում՝ նշելով, թե չի վարում նման վիճակագրություն, իսկ գաղտնազերծված փաստաթղթերը պարունակում են նախաքննության և անձնական տվյալներ: