Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ


Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ
Փետրվար 15 15:23 2020

Փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն