Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր. բացառիկ մանրամասներ (լուսանկարներ)


Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր. բացառիկ մանրամասներ (լուսանկարներ)
Փետրվար 14 23:35 2020

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մասնագիտությամբ ծրագրավորող էր: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

 

Թե ինչ հանգամանքներում է մահացել  Հայկ Ասրյանը, դեռևս հայտնի չէ:



loading...