Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Ծիլքարում բնակվող բազմանդամ ընտանիքի տունը վայրկյանների ընթացքում վերածվեց մոխրակույտի. ընտանիքը 9 անդամներով հայտնվել է բաց երկնքի տակ


Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Ծիլքարում բնակվող բազմանդամ ընտանիքի տունը վայրկյանների ընթացքում վերածվեց մոխրակույտի. ընտանիքը 9 անդամներով հայտնվել է բաց երկնքի տակ
Հունվար 20 22:37 2020

Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրդեհի վայր կժամանեին Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից, գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ վառվող տնակի կրակե ճիրաններից դուրս են բերել ողջ ընտանիքի անդամներին, այդ թվում՝ անչափահասների: Արդեն ժամանած հրշեջները գյուղացիների հետ մի քանի ժամ պայքարում էին կրակի դեմ: Ցավոք, տունը, որտեղ բնակվում էին 54-ամյա Մամրրե Սարգսյանը, 51-ամյա Իրինա Սարգսյանը, 28-ամյա Արաքսյա Սարգսյանը, 26-ամյա Էմմա Սարգսյանը, 22-ամյա Գարեգին Սարգսյանը, 6-ամյա Վռամ Աղալարյանը, 2-ամյա Սարգիս Ղազարյանը, 33-ամյա Տիգրան Ղազարյանը, 83-ամյա Էմմա Սարգսյանը, ողջ գույքով մոխրակույտի է վերածվել:

Ընտանիքի 9 անդամները, ովքեր գտնվում են սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում, հայտնվել են փողոցում՝ բաց երկնքի տակ: Միակ սփոփանքը նա է, որ հրդեհի հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել, սակայն բազմանդամ ընտանիքը չի կարող իր միջոցներով նոր տուն կառուցել: