«Զվարթնոցի» ոստիկանները տղամարդու ուղեբեռում թմրամիջոց են հայտնաբերել․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Զվարթնոցի» ոստիկանները տղամարդու ուղեբեռում թմրամիջոց են հայտնաբերել․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվար 20 20:54 2020

Հունվարի 18-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ավիացիոն անվտանգության աշխատակիցների հետ բաժին բերման են ենթարկել Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկին։ Օտարերկրյա քաղաքացի, 32-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է մի քանի փաթեթ սպիտակ փոշենման զանգված։ Նրա հայտնածով՝ դրանք մեթամֆետամին թմրամիջոց են։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։

loading...