Ընկերներին գիշերը դանակահարել են


Ընկերներին գիշերը դանակահարել են
Հունվար 20 20:16 2020

Գիշերը Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել ժամը 03:00-ից 04:00 ընկած ժամանակահատվածում: Դանակահարել են երկու ընկերների:  Տուժածներին ընկերները տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: 

ArmDay.am-ին Գյումրու բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ գիշերը կրծքավանդակի ձախ կեսի թափանցող, կտրած-ծակած վերքով ընդունել են 35 Դավիթ Կ.-ին: Վերջինս վիրահատվել է եւ շարուանկում է բուժումը: Մեզ հայտնի դարձավ, որ տուժածը Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակիչ է: 

Նույն փողոցի բնակիչ է նաեւ մյուս տուժածը՝ Աշոտ Խ.-ն: Նա 30 տարեկան է: Նա ամբուլատոր բուժում է ստացել եւ դուրս գրվել: