ՀՀ վարչապետին ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած Աբդուլաևն առաջադրվել է խորհրդարանական ընտրություններում. Armtimes.com

ՀՀ վարչապետին ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած Աբդուլաևն առաջադրվել է խորհրդարանական ընտրություններում. Armtimes.com
Հունվար 20 19:50 2020

ՀՀ վարչապետի հետ երկխոսություն ունեցած և ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած Աթա Ադբուլաևն առաջադրվել է Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Աբդուլաևի թեկնածությունը գրանցված է Ադրբեջանի ԿԸՀ պաշտոնական կայքում:

Հիշեցնենք՝ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ եկեղեցի էր մտել ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած մի տղամարդ: Եկեղեցի մտնելով՝ ադրբեջանցին դիմել էր ՀՀ վարչապետին՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը:

loading...