«Այսուհետ պետք է պարտադիր լինի ծննդյան վկայականներում սեռը նշելը» . Արմեն Եղիազարյան


«Այսուհետ պետք է պարտադիր լինի ծննդյան վկայականներում սեռը նշելը» . Արմեն Եղիազարյան
Հունվար 20 14:31 2020

Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը. առաջարկվում է փոփոխություն կատարել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում և ամրագրել, որ ծննդյան վկայականներում պետք է ավելացնել «սեռ» բառը։

Հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նկատեց. «Այսուհետ պետք է պարտադիր լինի, որ ծննդյան վկայականներում ամրագրվի երեխաների սեռը, քանի որ այս պահին այդ դաշտը բաց է։ Խնդիրը ծագել է նրանից, որ մեր ծննդյան վկայականների թարգմանության ժամանակ շատ դեպքերում արտերկրում մեր քաղաքացիներն ունենում են խնդիրներ, քանի որ չկա ամրագրված սեռը»,- ասաց պատգամավորը։