Իրանը Կիեւ Է ուղարկել տրանսպորտի նախարարին, որը Զելենսկուն կփոխանցի Boeing-ի վերաբերյալ Ռոհանիի նամակը


Իրանը Կիեւ Է ուղարկել տրանսպորտի նախարարին, որը Զելենսկուն կփոխանցի Boeing-ի վերաբերյալ Ռոհանիի նամակը
Հունվար 20 12:53 2020

Իրանի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամին ուղեւորվում Է Կիեւ, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կփոխանցի Թեհրանի մերձակայքում ուկրատինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նամակը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է IRNA գործակալությունը, հունվարի 20-ին հայտնել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին
«Իրանի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարարն ուղեւորվել Է Կիեւ՝ Իրանի նախագահ Ռոհանիից Ուկրաինայի նրա պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն ուղերձով, որը վերաբերում Է Թեհրանի մերձակայքում ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռի կործանմանը»,- ասել Է Մուսավին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: