Լարված իրավիճակ Կառավարության մոտ. սպանդանոցների դեմ բողոքողնե8ը փողոց փակեցին


Լարված իրավիճակ Կառավարության մոտ. սպանդանոցների դեմ բողոքողնե8ը փողոց փակեցին
Հունվար 20 12:46 2020

Կառավարության դիմաց սպանդանոցների դեմ բողոքող գյուղացիները մի քանի րոպեով փակեցին  Նալբանդյան փողոցը:

Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, ովքեր փորձում են ցուցարարներին համոզել դուրս գալ ոչ երթեւեկելի հատված: Մի պահ իրավիճակը լարվեց եւ քաշքշուկ սկսվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

 

Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից: