Ինչպես սկսել նոր կյանք բաժանումից հետո


Ինչպես սկսել նոր կյանք բաժանումից հետո
Հունվար 19 21:16 2020

Դժբախտաբար, սերը երբեմն անցնում է, իսկ զույգի միջև հակասությունները բերում են բաժանման: Շատերը շուտ վերականգնվում են և սկսում կառուցել նոր հարաբերություններ: Սակայն ի՞նչ անել, եթե զգացմունքային վերքը շատ խորն է:

Ներկայացնում ենք հինգ քայլ, որը կօգնի վերակենդանանալ և դուրս գալ դժվար իրավիճակից:

Դուրս հանեք զգացմունքները

Մի փորձեք բաժանումից հետո քողարկել ցավը և նեղվածությունը՝ լացեք և խղճացեք ձեզ ինչպես հարկն է: Շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս ամբողջական ընթացակարգ՝ նստել գետնին՝ դատարկ սենյակի մեջտեղում և հեկեկալով լացել մոտ երկու ժամ: Դրանից հետո ամբողջ օրվա ընթացքում տզտզալու ցանկություն չի լինի: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ազատվել նախկին սիրեցյալի իրերից, որոնք գտնվում են ձեր տանը: Բացասական զգացմունքներից ազատվել կօգնեն նաև մարզումները, օրինակ, պարը կբարձրացնի ձեր տրամադրությունը, բռնցքամարտը՝ կօգնի լիցքաթափվել:

 

Սկսեք ձեզանից

Եթե նախկինում դուք չէիք պատկերացնում ձեր կյանքը առանց սիրելիի, բաժանումից հետո կունենաք դատարկության զգացում՝ ո՞ւմ հետ անցկացնել երեկոները, ո՞ւմ համար նախաճաշ պատրաստել, ինչո՞ւ գնալ խանութ և այլն: Զույգով ժամանցի փոխարեն զբաղվեք ձեզանով: Գտեք նոր զբաղմունք, որի համար միշտ ժամանակ չեք ունեցել: Օրինակ՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետո Ջենիֆեր Էնիսթոնին օգնել է յոգան: Իմաստն այն է, որ կենտրոնանք սեփական անձի զարգացման վրա և շարժվեք առաջ:

Աջակցությունից մի հրաժարվեք

 

Մի վախեցեք լինել թույլ և բացեք ձեր հոգին մտերիմ մարդկանց մոտ, սակայն չարժե չարաշահել հաճախ խոսակցություններով, նրանք էլ կարող են հոգնել: Կարող է օգնել նաև էլեկտրոնային օրագիրը «Hello Next! Forget your ex» iOS-ի համար: Այն օրական հանձնարարություններ է տալիս, որոնք օգնում են հաղթահարել զգացմունքային ցավը, վստահություն ձեռք բերել և նոր ընկեր գտնել: Թախծի սուր զգացողության դեպքում սեղմում եք SOS կոճակը և հետևում ցուցումներին: Համարեք, որ գտել եք մեկ այլ ընկեր, ով երբեք շատ զբաղված չի լինի՝ ձեզ լսելու համար:

 

Շարժվեք

Իզուր չեն ասում, որ շարժումը կյանք է: Որքան էլ դուք ցանկանանք բոլոր օրերն անկողնում անցկացնել, ստիպեք ձեզ դուրս գալ տանից և գնալ զբոսանքի կամ նույնիսկ վազքի:

Սկզբում դա հեշտ չի լինի, սակայն ժամանակի ընթացքում դրական արդյունքն արդեն կզգացվի և զգացմունքային կացությունից և ֆիզիկական վիճակից: Բացի այդ, մի չարաշահեք ծխախոտը և ալկոհոլը․ այս վնասակար սովորույթները վատացնում են վիճակը և մեղքի զգացում առաջացնում:

Պլաններ կազմեք

Մեղքի զգացողությունը միշտ հետապնդում է բաժանումից հետո: Բոլորը մտածում են, որ կարող էին ավելի բաց լինել, ավելի լավ տեսք ունենալ, ավելի մեղմ լինել: Եթե սխալներ, իրոք, եղել են, դրանք կօգնեն ձեզ դասեր քաղել ապագայի համար, սակայն չպետք է դառնան ինքնախարազանման պատճառ: Անցյալի մասին զղջալու փոխարեն, սկսեք օրագիր վարել, գրեք ամենացանկալի անձնական նպատակները մոտակա ամսվա և հինգ տարվա համար, այնուհետև գրեք, թե ինչպիսի քայլեր պետք է անել դրանց հասնելու համար: Արդեն այսօր մտածեք, թե ինչ կարող եք անել ձեր երջանկության համար: