Բանանն ու դարչինը կազատեն անքնությունից ավելի լավ, քան դեղահաբերը


Բանանն ու դարչինը կազատեն անքնությունից ավելի լավ, քան դեղահաբերը
Հունվար 19 18:50 2020

Անքնությունը վերջին ժամանկերում դարձել է բավական տարածված խնդիր։ Անկանոն քունն ու անքնությունը կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների, ինչպիսիք են անհանգստությունը, սթրեսը, դեպրեսիան։ Առողջ քունը շատ կարևոր է օրգանիզմի ողջ աշխատանքի համար։ 

Եթե առկա են անքնության հետ կապված խնդիրներ, ապա պետք է անպայման գտնել խնդրի լուծումը։ Ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որը շատ համեղ է և նաև օգնում է կարգավորել քունը։ 
Բանանը, ինչպես նաև նրա կեղևը հարուստ է մագնեզիումով և կալիումով։ Մագնեզիումը շատ օգտակար է քնի խանգարումները կանխելու համար, իսկ նրա համադրումը կալիումի հետ հանգստացնում է մկանները։

Բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

• 1 օրգանական բանան
• Դարչին
• Ջուր։

Պատրաստման եղանակը

Բանանը դնել եռացող ջրով տարայի մեջ և շարունակել եռացնել ևս 10 րոպե։ Բանանը հանել ջրից, ջուրը քամել և ավելացնել մի փոքր դարչին։
Խմել այս խառնուրդն ամեն երեկո՝ քնելուց 1 ժամ առաջ։ Այս ըմպելիքը որոշ ժամանակ օգտագործելուց հետո հրաժեշտ կտաք անքնությանը։