Ինչպե՞ս է ծնված ամիսն ազդում տղամարդու բնավորության վրա


Ինչպե՞ս է ծնված ամիսն ազդում տղամարդու բնավորության վրա
Հունվար 19 13:55 2020

Հունվար

Տարվա առաջին ամսում ծնված տղամարդիկ օժտված են կամքի ուժով, նպատակասլացությամբ, ամբիցիոզությամբ: Հունվարյան տղամարդն իր կողքի կնոջ կայնքը դարձնում է ստաբիլ և հարմարավետ: Սակայն հունվարին ծնված տղամարդիկ զուրկ են ռոմանտիկ և սպոնտան արարքներից, նրանց համար նախանշված գրաֆիկով շարժվելն ամենից առաջ է: Այնպես որ ամեն կին ի վիճակի չէ նրանց հետ լեզու գտնել: Եթե ձեր ամուսինը հունվարին է ծնվել, ապա նրա հետ հարկավոր է մի կողմ դնել մեծամտությւոնն ու ինքնահավանությունը և զինվել ծով համբերատարությամբ: Նրանք լի են էգոիզմով, ինչի պատճառով հաճախ հարվածի տակ են դնում իրնց հարաբերությունները: Իսկ այ աշխատանքում նրանց հավասարը չկա՝ ինքնավստահ, հավասարակշռված, նպատակասլաց:

Փետրվար

Փետրվարյան տղամարդն իսկական ալտրուիստ է, իդեալիստ և ռոմանտիկ: Դուք պարզապես երջանիկ կին եք, եթե ձեզ հաջողվել է դառնալ նմանատիպ պոետիկ ոգի ունեցող մեկի մուսան: Ընտանիքը փետրվարյան տղամարդու համար սրբավայր է: Իսկ այ աշխատանքում չափազանց համառ են և չեն սիրում խորհուրդներ լսել:

Մարտ

Մարտին ծնված տղամարդիկ իմաստուն և հավասարակշռված ինտելեկտուալներ են: Մարտյան տղամարդիկ շատ հնարամիտ են, լի անսպառ ֆանտազիայով և կատարելությանը հասնելու ձգտմամբ: Արագ և հեշտությամբ են դուրս գալիս բարդ իրավիճակներից և ունակ են ճիշտ և համարձակ որոշումներ կայացնելու: Սիրային հարցերում բավականին թեթևամիտ և տատանողական են:

Ապրիլ
Ապրիլյան տղամարդիկ ձգտում են հասարակության կողմից հարգանքի արժանանալ և լավ կարիերա կերտել: Նրանք գործի մարդ են: Ինչով չզբաղվեն, նրանք հաստատ կատարելության կհասնեն այդ ոլորտում: Հարաբերություններում ռոմանտիկն են, սակայն խանդոտ չեն: Հանգիստ, հանդարտ, ոչ կոնֆլիկտային. ապրիլյան տղամարդը զոքանչ մայրիկի սիրելին է:

Մայիս

Մայիսյան տղամարդն իսկական էսթետ է: Նա թուլություն ունի լավ երաժշտության, գեղեցիկ իրերի և շքեղ կանանց հանդեպ: Սիրահարվելիս նա շրջապատում է իր սիրո օբյեկտին ջերմությամբ և հոգատարությամբ: Սակայն ունի նաև դավաճանելու հակում: Աշխատանքում մայիսյան տղամարդիկ ինքնավստահ են և հաջողակ: Ավելի հակված են մտավոր աշխատանքի, քան ֆիզիկականի:

Հունիս

Հունիսյան տղամարդը ազատասեր ինդիվիդուալիստ է: Նա գիտի՝ ինչ է ուզում և սլանում է դեպի իր նպատակը: Հունիսյան տղամարդիկ շատ հնարամիտ են և տաղանդավոր, ինչի շնորհիվ հեշտությամբ են դուրս գալիս բարդ իրավիճակներից: Հարաբերություններում կրքոտ են և չափազանց խանդոտ: Նրանք հաճախ տառապում են սեփական խանդի պատճառով:

Հուլիս

 

Հուլիսյան տղամարդիկ համարվում են ամենահոգատար և հավատարիմ ամուսինները: Չնայած բնույթով բավականին դաժան են և ցինիկ: Իրենց նպատակներին հասնելու ճանապարհին ագրեսիվ են և ճնշող: Այդ ամենի հետ մեկտեղ ազնիվ են և ունակ չեն դավաճանության:

Օգոստոս

Օգոստոսյան տղամարդն իդեալական ընտանիքի գլուխ է, հավատարիմ ամուսին, հոգատար հայր: Իսկական ասպետի նման նա պատրաստ է օգնության հասնել կարիքավորին և արդարություն հաստատել: Օժտված է բարձր ինտելեկտով և մտքի ճկունությամբ, լավ լիդեր և ղեկավար է: Սիրային հարցերում ընտրում են մեկ կնոջ ողջ կայնքի համար:

Սեպտեմբեր

Սեպտեմբերյան տղամարդիկ բավականին թեթևամիտ և փոփոխական են են. այսօր ուզում են սա, վաղը՝ նա: Իդեպ սա տարածվում է կյանքի բոլոր բնագավառներում: Դրա հետ մեկտեղ այս տղմարդիկ չափազանց արտիստիկ են և խելացի: Շատ կապված են ընտանիքին, սակայն ընտանեկան հարցերում ավելի հակված են ղեկը փոխանցել կնոջը: Նրանք շատ են սիրում, երբ իրենց մասին հոգ են տանում, մի խոսքով՝ ասես երեխա լինեն:

Հոկտեմբեր

Հոկտեմբերյան տղամարդիկ բավականին անկեղծ են, ունեն նուրբ հոգի և այդ ամենով հանդերձ չափազանց քմահաճ են և կամակոր: Ունեն լիդերության հակումներ, խելացի են և ունեն լավ զարգացած ինտուիցիա: Սիրում են ղեկավարել թե՛ աշխատանքի վայրում, թե՛ տանը: Սիրային հարցերում ռոմանտիկ են և նրբանկատ: Անհանդուրժող են դավաճանությունների հանդեպ:

Նոյեմբեր

Նոյեմբերյան տղամարդիկ շատ ամուր և բարդ բնավորություն ունեն: Իսկ նրանց խարիզմայով հիանում են բոլորը: Բավականին դրական բնավորություն ունեն՝ լավ զրուցակից, հավատարիմ ընկեր, ռոմանտիկ սիրեկան, սիրող հայր: Էլ ի՞նչ է հարկավոր: Հարկավոր չէ հապճեպ ենթադրություններ անել: Նամանատիպ տղամարդուն ‹‹սանձահարելը›› չափազանց բարդ է և ամեն կին դրան ընդունակ չէ:

Դեկտեմբեր

Դեկտեմբերյան տղամարդիկ բավականին աշխատասեր են և ունակ են ավարտին հասցնել ամենաբարդ հանձնարարությունը: Շատ արկածասեր են և ճամփորդելու հնարավորությունը բաց չեն թողնում: Այս տղամարդիկ հիանալի ամուսիններ և հոգատար հայրեր են: Նման տղամարդուն կողքին պահելու համար կինը չպետք է սահմանափակի նրա ազատությունը:



loading...