ԵՄ-ն կրճատում է Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը


ԵՄ-ն կրճատում է Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը
Հունվար 18 23:57 2020

Եվրամիությունը կրճատում է Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը: Այս մասին հայտնել է «Deutsche Welle»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆինանսական աջակցությունը նախատեսված էր Թուրքիայում իրականացվող բարեփոխումների համար, բայց պաշտոնական Անկարան կստանա 27% -ով պակաս, քան նախկինում հաշվարկված գումարը:

Այս ծրագրի շրջանակներում ժողովրդավարական բարեփոխումների համար Թուրքիան 168 միլիոնի փոխարեն կստանա 150 միլիոն եվրո:

ԵՄ-ի այս որոշումը կապված է Թուրքիայի ռազմական գործողությունների հետ, որն ավելի վաղ իրականացվում էր Սիրիայի հյուսիսում:



loading...