Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում փոխվել է առաջատարը․ Forbes


Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում փոխվել է առաջատարը․ Forbes
Հունվար 18 22:10 2020

Ֆրանսիական LVMH (Moet Hennessy – Louis Vuitton)  ընկերության ղեկավար Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից՝ հայտնում է Forbes- ը:

Ինչպես բացատրվում է հրապարակման մեջ, Առնոյի հաջողությունը պայմանավորված է նրա ընկերությունում բաժնետոմսերի գնի 0,7 տոկոսով բարձրացումով, ինչը նրան բերել է 1,9 միլիարդ դոլար:

Դրան հակառակ՝ Amazon-ի բաժնետոմսերը նվազել են 0,7 տոկոսով: Արդյունքում, Բեզոսը կորցրել է 760 միլիոն դոլար:

 

Այժմ Առնոյի ունեցվածքը 117 միլիարդ դոլար է, Բեզոսինը՝ 115,6 միլիարդ: