«Սա լավ չի, սա նորմալ է». Հայկ Մարությանը ու սառցապատ փողոցները (տեսանյութ, ֆոտոշարք)


«Սա լավ չի, սա նորմալ է». Հայկ Մարությանը ու սառցապատ փողոցները (տեսանյութ, ֆոտոշարք)
Հունվար 18 18:44 2020

 

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել եւ շնորհակալություն հայտնել մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքերը պատշաճ կատարելու համար:

«Սոցցանցերով կատակներ էին հնչում, որ այլեւս այսպես չի լինի, մեր երեխաները ձյուն չտեսան: Այսպիսի աննախադեպ արդյունք չի եղել, որ ձյունը գալիս է եւ հաջորդ օրը մաքուր է: Սա լավ չի, սա նորմալ է»,- հայտարարել է քաղաքապետը:

 Սակայն, իրականությունը հակասում է Հայկ Մարությանին: Անհայտ է, թե ով է քաղաքապետին զեկուցել, որ Երեւանում կատարյալ մաքրություն է, բայց կան փողոցներ, որոնց մայքերում հաստ սառցաշերտ է: Այնտեղ քայլելը խիստ վտանգավոր է:

ArmDay.am-ն այսօր ֆիքսել է կադրեր, որոնց համաձայն Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի եւ Կենտրոն վարչական շրջանի Բաղարմյան պողոտայի մայթերին առկա են մերկացառույցներ: Քաղաքացիները տեղաշարժվում են մեծ դժվարությամբ:



loading...