Թուրքիան բարձրացրել է մուտքի վիզայի գինը. Հայաստանցիներն այսուհետ կվճարեն 30 դոլար


Թուրքիան բարձրացրել է մուտքի վիզայի գինը. Հայաստանցիներն այսուհետ կվճարեն 30 դոլար
Հունվար 18 19:10 2020

Թուրքիան բարձրացրել է իր երկիր մուտք գործելու համար նախատեսված վիզայի արժեքը։

Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց դեպի Արեւմտյան Հայաստան տուրեր կազմակերպող Նարեկակավանք Տուր ընկերության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։ Նա շեշտեց, որ մինչ այս եթե օնլայն կարգով Հայաստանի քաղաքացիները վիզան ստանում էին 15 դոլարով, ապա նոր փոփոխությամբ գինը դարձել է 30 դոլար։



loading...